ԳՅՈՒՄՐՈՒ N 30 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, փողոց Շչեդրին 7
ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻՈՒՆ ԵՎ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ
 
 

Կարեն Ժորայի Ստեփանյան
դպրոցի տնօրեն

Ես՝ Կարեն Ժորայի Ստեփանյանս, ծնվել եմ 1979թ. մայիսի 26-ին Լենինական քաղաքում, ծառայողի ընտանիքում: 1986թ –ին հաճախել  եմ Լենինականի թիվ 11 միջնակարգ դպրոցը: 1988թ-ից տեղափոխվել եմ Ղարիբջանյան  գյուղի միջնակարգ դպրոց, որը ավարտել եմ 1996թ –ին: 1996թ-ին ընդունվել եմ Գյումրու  Մ.Նալբանդյանի անվան  պետական մանկավարժական  ինստիտուտի ֆիզկուլտուրայի բաժինը, որը ավարտել եմ 2000թ-ին՝ ստանալով ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի որակավորում: 2000թ. հունիսից մինչև 2002թ. հունիսը  ծառայել եմ ՀՀ զինված ուժերում: 2003թ.-ից աշխատել եմ   Գյումրու  թիվ 23 նիջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: 2012թ. մարտ ամսին  մասնակցել եմ տնօրենի վերապատրաստման դասընթացներին, հանձնել քննություն և ստացել հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր: 2012թ.  դեկտեմբերի 11-ից  Շիրակի մարզպետի 10.12.2012թ № 331-Ա որոշումով նշանակվել եմ  ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու № 30 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ում որպես գործադիր տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև 2013թ. փետրվարի 4-ին  մասնակցել եմ տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, հաղթող եմ ճանաչվել և ՀՀ Շիրակի մարզպետի 11.02.2013թ. թիվ 28 – Ա որոշումով 2013թ.  փետրվարի 15-ից  ՀՀ Շիրակի մարզի «Գյումրու № 30 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ –ում նշանակվել եմ գործադիր տնօրեն, որտեղ աշխատում եմ մինչև օրս: Ամուսվացած եմ ունեմ երկու երեխա:

 

Հայաստանի Հանրապետություն,
Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, 
Շչեդրինի 7
Հեռախոս + 374 312 31072

Կայքի հեղինակային իրավունքը պատկանում է Գյումրու N 30 դպրոցին կրկնօրինակելու կամ արտատպելու դեպքում կտուգանվեք ըստ համապատասխան օրենքի ուժով:

 

Գյումրու N 30 հիմնական դպրոց © 2016 Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են